Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման հետ կապված հարցերը կարգավորվում են համապատասխան փաստաթղթերով։ Այդ մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ռուսական կողմը բացասական քայլե՞ր է ակնկալում Երևանից Հայաստանում ռուսական ռազմաբազայի ապագայի վերաբերյալ։
«Նախ՝ մենք դեռ ելնում ենք մեր պայմանավորվածություններից, որոնք արձանագրված են թղթի վրա։ Երկրորդ՝ բոլոր որոշակի քայլերին ու որոշումներին մենք կոնկրետ կարձագանքենք: Ինչ վերաբերում է ենթադրություններին, թե ինչ կարող է տեղի ունենալ, դրանով զբաղվում են վերլուծաբանները։ Մենք մեկնաբանում ենք ընթացիկ, արդեն կատարված իրադարձությունները կամ այն դեպքերը, որոնք հաստատ պետք է տեղի ունենան»,- ասել Է Զախարովան ։
«Եթե խոսենք ռուսական դիրքորոշման մասին, ապա այն ամրագրված է համապատասխան փաստաթղթերում, այն իրավաբանորեն ձևակերպված է»,- նշել Է Զախարովան: