Մարիա Զախարովան հաստատել է «Պոլիտիկո» պարբերականի հրապարակումը, համաձայն որի՝ ԼՂ-ի դեմ ռազմական ագրեսիայից առաջ ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիվանագետները հանդիպել են Ստամբուլում ու բանակցել հարցի վերաբերյալ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ կողմերը կարծիքներ են փոխանակել, ինչը գաղտնի համարել չի կարելի, ինչպես թերթն է գրել: Զախարովան նաև արձագանքել է Մոսկվային իր պարտավորությունները չկատարելու համար մեղադրած եվրոպացի պաշտոնյաներին:
Մանրամասները՝ տեսանյութում: