Հոկտեմբերի 4-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը։
Զելենսկին երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի կողմից Ուկրաինային ցուցաբերվող շոշափելի մարդասիրական օգնության, ինչպես նաև էներգետիկ ոլորտին, հատկապես ձմեռային ժամանակահատվածում, ցուցաբերվող աջակցության համար։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը ևս մեկ անգամ իրենց աջակցությունն են հայտնել պետությունների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության, առկա սպառնալիքների և ապագա համագործակցության ձևաչափերի շուրջ։