Ռուսաստանի շուկայում 3-4 տոկոսով բարձրացել է բենզինի գինը, բացի այդ, արժևորվել է արտարժույթը. Հայաստանում բենզինի թանկացման պատճառներ են ներկայացրել տնտեսական հատվածի պատասխանատուները: Բացառել են նաև ներմուծողների շահույթ ստանալը, քանի որ չունեն պահեստավորված վառելիք, ներմուծումն իրականացվում է ամենօրյա ռեժիմով: Այդուհանդերձ, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շուկայում ուսումնասիրություն է սկսել:
Մանրամասները` Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: