«Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության համար» միությունը հրապարակել է քաղբանտարկյալների թարմացված ցուցակը, որում ներառված է 235 մարդ։
Ցուցակը կազմել են Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը և քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը։
Քաղբանտարկյալները բաժանված են 8 խմբի՝ «Լրագրողներ և բլոգերներ»՝ 6 մարդ, «Իրավապաշտպաններ»՝ 2 մարդ, «Ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների անդամներ»՝ 11 մարդ, «Գերմանիայից արտաքսված քաղաքական էմիգրանտներ»՝ 5 մարդ, «Հավատացյալներ»՝ 171 մարդ, «Թարթառի գործով դատապարտված»՝ 7,«Գյանջայի գործով դատապարտված»՝ 22 մարդ, ևս 11 քաղբանտարկյալ դատապարտված է ցմահ բանտարկության: