Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը:
«Աշխարհն ավտոկրատ Կրեմլի համար փոքրանում է: Ես ողջունում եմ Հայաստանի խորհրդարանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը: Հայաստանը միացավ օրենքի գերակայությանը հավատարիմ 123 պետություններին»,- գրել է ֆոն դեր Լայենը X-ի իր միկրոբլոգում։