ԼՂ-ից բռնի տեղահանված 100 632 անձ արդեն հատել է Հակարիի կամուրջը: Հաշվառվածների թիվը կազմում է 96 940՝ տեղահանվածների գրեթե 97 տոկոսը: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով թարմացված տվյալներ:
Հայաստանի Հանրապետության տարբեր բուժհաստատություններում շարունակում է բուժում ստանալ 324 բուժառու: Նրանցից 114-ի վիճակը ծանր է, 15-ինը՝ ծայրահեղ ծանր: Վերակենդանացման բաժանմունքում բուժում է ստանում 8 երեխա: