ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Քրիստիննե Գրիգորյանին արտաքին հետախուզության ծառայության պետ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով՝ Քրիստիննե Գրիգորյանին նշանակել արտաքին հետախուզության ծառայության պետ»,- ասված է որոշման մեջ: