Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպումից հետո գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում:
«Հանդիպեցի ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար պարոն Արմեն Գրիգորյանի հետ։ Ես ընդգծեցի, որ կովկասյան ճգնաժամը կարող է լուծվել այս տարածաշրջանի դերակատարների և հարևանների մասնակցությամբ՝ «3+3»-ի շրջանակում:
Մտահոգություն հայտնելով Ղարաբաղից փախստականների իրավիճակի վերաբերյալ՝ ես հայտնեցի Իրանի՝ մարդասիրական օգնություն ուղարկելու պատրաստակամությունը»,- գրել է ԻԻՀ արտգործնախարարը: