Ռուսաստանը տեղեկություններ է ստանում, որ նախկինում տարածաշրջանը լքած Ղարաբաղի բնակիչների մի մասը պատրաստվում է վերադառնալ, Մոսկվան կաջակցի այդ գործընթացին։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հավելելով, որ այս դեպքում Ռուսաստանն «այդ գործընթացներին կաջակցի» ադրբեջանական կողմի հետ շփումներում։
«Մեր տեղեկություններով՝ Ղարաբաղի բնակիչների մի հատված մտածում է վերադառնալու մասին, պայմանով, եթե դրա համար պայմաններ ստեղծվեն, և ապահովվի իրենց անվտանգությունը»,- ասել է դիվանագետը: