Հայաստանի Հանրապետությունը կարիքն ունի, ձգտում է Ֆրանսիայի հետ առավել սերտ գործընկերության և բարեկամության. հայտարարել է Արարատ Միրզոյանը՝ Երևանում ընդունելով Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննային: Երևանն ու Փարիզը պատրաստվում են պայմանագիր կնքել ռազմատեխնիկայի փոխանցման հետ կապված՝ աջակցելով Հայաստանի պաշտպանական կարողություններին, համատեղ հայտարարություններում հաստատել են կողմերը: Կոլոննան ընդգծել է՝ Ֆրանսիան զգոն է լինելու Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ցանկացած սպառնալիքի հարցում:
Մանրամասները՝ տեսանյութում: