ԼՂ-ից բռնի տեղահանումը որոշ դեպքերում դարձել է վաղաժամ ծնունդների պատճառ: Փոքրիկները Հայաստանի հիվանդանոցներ են ընդունվել ծանր վիճակում, ստացել անհրաժեշտ բուժօգնություն, այժմ բժիշկները նրանց վիճակում դրական տեղաշարժ են արձանագրում: Առողջապահական գերատեսչությունն առողջական խնդիր ունեցող մեր հայրենակիցներին հորդորում է՝ գրանցվել իրենց մոտակա պոլիկլինիկայում, որտեղ հնարավորություն կունենան օգտվելու պետպատվերով ծառայություններից:
Մանրամասները՝ Լիանա Խաչատրյանի տեսանյութում: