Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 93 կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ: «Նիսանի» 58-ամյա վարորդ Մհեր Մամյանը, «Միցուբիշիի» 54-ամյա վարորդ Հովհաննես Ֆարզադյանը և 37-ամյա ուղևորուհի Լուսինե Դաղմաջյանը տեղում մահացել են: «Միցուբիշիի» վեց և «Նիսանի» մեկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Կատարվում է նախաքննություն: