Այս ժամի դրությամբ նոր ժամանածներ չունենք, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց թիվը կազմում է 100 632: Ներկայացնելով ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը՝ ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
«Աճ ունենք հաշվառվածների թվաքանակում: Այս պահի դրությամբ այն կազմում է 98 216, ինչը շուրջ 98 տոկոսն է»,- նշեց նա: