Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն Le Figaro պարբերականին տված բացառիկ
հարցազրույցում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիան անվանել է էթնիկ զտում։
«Ինչ վերաբերում է Հայաստանին, ես իմ համերաշխությունն եմ հայտնում և հարց եմ տալիս․ արդյոք պե՞տք է զոհել այս երկիրն Ադրբեջանի հետ էներգետիկ պայմանագրի զոհասեղանին։ Ժամանակ առ ժամանակ պետք է խիզախություն դրսևորել։ Մենք բոլորս պետք է կանգնենք Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայերի կողքին։ Նրանց ստիպել են լքել մի հող, որն իրենցն էր։ Եթե դա էթնիկ զտում չէ, ես չգիտեմ՝ ուրիշ ինչ է»,- ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի նախագահը։