Բելգիայի արտգործնախարար Հաջա Լահբիբը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Բելգիան արձագանքել է Հայաստանի օգնության խնդրանքին՝ կապված Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժածների հետ:
«Ծանր այրվածքներով զբաղվող BFAST թիմը մեկնում է Երևան։ Տուժածները բուժում կստանան Բելգիայում»,- գրել է արտգործնախարարը։