ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ասուլիսի ժամանակ ներկայացրեց ԿԳՄՍՆ-ից ստացված տվյալները, թե որ մարզում ուսուցիչների քանի թափուր հաստիք կա:
Ըստ այդմ՝ ընդհանուր առմամբ ուսուցչի 1035 թափուր հաստիք կա ՀՀ-ում, որից Արագածոտնում՝ 48, Արարատում՝ 132, Արմավիրում՝ 258, Գեղարքունիքում՝ 22, Լոռիում՝ 449, Կոտայքում՝ 60, Շիրակում՝ 26, Սյունիքում՝ 7, Վայոց ձորում՝ 6, Տավուշում՝ 11, Երևանում՝ 16:
Ուսուցչի թափուր հաստիքներն առհասարակ մրցութային կարգով են համալրվում, բայց հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ընթացակարգը կպարզեցվի, որի մասին առաջիկայում կտեղեկացնի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: