0-5 տարեկան երեխաները, որոնք արդեն իսկ հաշվառված են, կազմում են 7996: 6-19 տարեկան երեխաները, այդ թվում՝ դպրոցահասակները, կազմում են 21 266: Այդ մասին Կառավարության հումանիտար կենտրոնի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Ներկայացնելով ՆԳՆ քաղաքացիության և միգրացիոն ծառայությունից ստացված տվյալները՝ Բաղդասարյանն ասաց, որ ԼՂ-ից Հայաստան տեղահանված 21266 դպրոցահասակներից 4145-ն արդեն իսկ ընդգրկվել են ՀՀ տարբեր կրթական հաստատություններում:
Ըստ մարզերի՝ բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտն՝ 223, Արարատ՝ 758, Արմավիր՝ շուրջ 415, Գեղարքունիք՝ 179, Լոռի՝ 185, Կոտայք՝ 800, Շիրակ՝ 177, Սյունիք՝ 285, Վայոց ձոր՝ 112, Տավուշ՝ 161, Երևան՝ 850։
Նազելի Բաղդասարյանը նաև հիշեցրեց, որ ընդհանուր հաշվառվածների թիվը շուրջ 95 հազար է, հետևաբար շուրջ 5000 անձ դեռ չի հաշվառվել, և կրկին հորդորեց ԼՂ-ից տեղահանվածներին հաշվառվել: