ԼՂ-ից ՀՀ ժամանածների թիվը, վերջին տվյալների համաձայն, փոփոխության չի ենթարկվել: Հակարիի կամուրջը հատել է 100.625 անձ:
Փոփոխվել է հաշվառվածների թիվը, այն 95.711 է, այսինքն՝ բռնի տեղահանվածների ավելի քան 95 տոկոսը:
Հաշվառվածների մեջ մեծ թիվ են կազմում երեխաները՝ շուրջ 29 հազար: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: