Փաստաթղթային խոչընդոտները չեն կարող արգելք հանդիսանալ սոցիալական աջակցության հասանելիության տեսանկյունից, նշել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը: Արմեն Ղազարյանը պարզաբանել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր այն հայրենակիցները, որոնք չունեն անձը հաստատող փաստաթուղթ, կարող են մոտենալ անձնագրային ծառայություններ, ներկայացնել անձը հաստատող փաստաթղթի կորստի կամ վերականգնման դիմումներ: Կիրականացվի նույնականացում և փաստաթղթավորում:
Մանրամասները` Անի Օհանյանի ռեպորտաժում: