Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ-ն քննարկեց և քվեարկության դրեց 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» հայտարարություն ընդունելու մասին նախագիծը, որն ընդունվեց 60 կողմ, 22 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:
Խորհրդարանն այնուհետ քվեարկության դրեց Կառավարության կողմից ներկայացված՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ կողմ՝ 61, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 25:
ԱԺ-ն քվեարկության դրեց նաև «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Այն ընդունվեց կողմ՝ 62, դեմ՝ 19, ձեռնպահ՝ 6 ձայներով:
ԱԺ-ն վավերացրեց նաև Կառավարության կողմից ներկայացված՝ «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Նախագիծն ընդունվեց ԱԺ նիստում՝ ստանալով 62 կողմ, 0 դեմ, 25 ձեռնպահ ձայներ:
«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը նույնպես ընդունվեց 62 կողմ, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 25 ձայներով:
ԱԺ-ն քվեարկության դրեց նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որն ընդունվեց կողմ՝ 62, դեմ՝ 6, ձեռնպահ՝ 18 ձայներով:
Խորհրդարանը քվեարկեց և վավերացրեց առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկված մյուս նախագծերը ևս: