Ռուսաստանը չի հարգել իր պարտավորությունները 2020 համաձայնության շրջանակներում: Նման տեսակետ է հայտնել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Երևանում` լրագրողների հետ հանդիպմանը:
«ՌԴ-ն պիտի ապահովեր, որ հնարավոր լիներ քաղաքական լուծում ստանալ, լուծեր առկա հարցերը Ադրբեջանի և ՀՀ միջև, դա իր պարտավորությունն էր, նա իր պարտավորությունը չի կատարել»,- ասել է նա: