Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան ողջունել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը:
«Երևանից ողջունում եմ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի որոշումը՝ վավերացնելու Հռոմի ատատուտը, որը թույլ կտա Հայաստանին դառնալ Միջազգային քրեական դատարանի մասնակից պետություն: Հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարը խաղաղության և կայունության պայման է»,- նշել է ֆրանսիացի նախարարը: