Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահ Անն-Լորանս Պետելը ողջունել է Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի խորհրդարանի որոշումը:
«Հայաստանի խորհրդարանն այսօր վավերացրել է Հռոմի ստատուտը և անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին: Բրավո Հայաստանի պատգամավորներին այս համարձակ քվեարկության համար։ Ոչ մի վիրավորանք Մոսկվային: Սա կարևոր քայլ է հայկական ժողովրդավարության համար։ Մենք ոչ միայն ընդհանուր պատմություն ունենք, այլև ընդհանուր արժեքներ»,- նշել է Պետելը: