Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտնեց, որ իր` Հայաստան այցի ծրագիրը շատ հարուստ է:
«Այն կարող էր նաև ներառել այցելություն Գորիս, եղանակային պայմանների հետևանքով չկարողացա գնալ, ինչի համար ցավում եմ, որովհետև կցանկանայի գնալ Սյունիք: Ֆրանսիան այնտեղ ներկա է մեր դեսպանի դեմքով, բայց Սյունիքն առաջինն է եղել, որ մոբիլիզացվել է փախստականներին ընդունելու համար, մարդկանց, որ ստիված են եղել լքել իրենց հողերը, կցանկանայի այցելել նաև, քանի որ նշանակել ենք պատվավոր հյուպատոս, որն իր ներկայությամբ կամրապնդի Ֆրանսիայի ներկայությունը»,- ասաց նա: