Թուրքիայի անվտանգության ուժերը լայնածավալ գործողության շրջանակում ահաբեկչությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 900 մարդու: Նրանք մեղադրվում են նաև Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապերի համար:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայայի խոսքով՝ ձերբակալվել է 928 մարդ, առգրավվել է 744 միավոր չգրանցված զենք: «Հերոսներ» կոչվող գործողությունը տեղի է ունենում երկրի 64 նահանգում:
Հոկտեմբերի 1-ին թուրքական իշխանությունները հայտնել էին, որ Անկարայում՝ Թուրքիայի խորհրդարանի և ներքին գործերի նախարարության շենքերի մոտ ահաբեկչությունը է տեղի ունեցել: