Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպան Կիրստի Նարինենը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանում Եվրամիության առաքելության ներկայացուցիչների հետ Եղեգնաձոր, Գորիս և Լաչինի միջանցքի մուտքի մոտ այցերին:
«Կարևոր էր տեսնել, որպեսզի կարողանանք պատմել, լսել նրանց պատմությունները, փոխանցել դրանք, լաց լինել նրանց հետ: Ոչ ոք ինքնակամ չի հեռացել, նրանք ստիպված են եղել հեռանալ բռնության վախից, երկարատև ահաբեկումից»,- նշել է դիվանագետը: