Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյուիթֆիլդի հետ։
Նախարար Միրզոյանն իր նորվեգացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի շարունակական ագրեսիվ և Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի մանրամասները՝ անդրադառնալով խնդրի միջազգային քաղաքական և հումանիտար գործոններին:
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից 100 000-ից ավել բռնի տեղահանված բնակչության առաջնային կարիքների գնահատմանը և դրանց հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերին։
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում կանխամտածված և փաստացի իրականացված էթնիկ զտումները հետևանք են նաև Ադրբեջանի կողմից անպատժելիության զգացողության և միջազգային դերակատարների ոչ պատշաճ ու հասցեական քայլերի: Այս համատեքստում կարևորվել է Ադրբեջանի առավելապաշտական նկրտումների, տարածաշրջանն ապակայունացնելուն ուղղված քայլերի զսպման հրամայականը:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Նորվեգիա երկկողմ օրակարգին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ փոխգործակցության հարցերի: