Այն, ինչ այսօր տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի քրիստոնյա հայ բնակչության նկատմամբ՝ էթնիկ զտում է՝ հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո և Հայաստանի հասցեին շարունակվող սպառնալիքները» թեմայով քննարկման ժամանակ և կոչ արել օգնել տեղահանված բնակչությանը:
«Անընդունելի է, որ նման իրավիճակում Եվրամիությունը Ադրբեջանին ռազմավարական գործընկեր է համարում: Մեր հարաբերությունները Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի հետ պետք է վերանայվեն: Մենք պետք է աշխատենք Հայաստանի հետ՝ խաղաղության և անվտանգության համար: Ես կարծում եմ, որ եթե Եվրամիությունը իր դերակատարումն ունենար, մենք կարող էինք խուսափել այդ տառապանքից»,- նշել է Լեքսմանը: