Ադրբեջանի Պաշտպանության ազգային համալսարանի Ռազմական կառավարման ինստիտուտի Ռազմական խաղերի կենտրոնում անցկացվում են «Eternity-2023» համակարգչային աջակցությամբ հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ՝ հայտնում են ԶԼՄ-ները։
Նշվում է, որ զորավարժությունները բաղկացած են տեսական և գործնական մասերից: Դրանց ժամանակ երեք երկրների զինվորականների և համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչներն առաջադրանքներ կկատարեն՝ կազմակերպելու ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանությունը։
Զորավարժությունները կտևեն մինչև հոկտեմբերի 6-ը: