ԼՂ-ից բռնի տեղահանված 100 617 անձ արդեն հատել է Հակարիի կամուրջը, այն հատել է նաև 21 191 տրանսպորտային միջոց։ Հաշվառվածների թիվը կազմում է 91 918 անձ։ Այդ մասին ասաց վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով Կառավարության հումանիտար կենտրոնի աջակցության աշխատանքների ընթացքը: