Հայաստանի իշխանությունների կարճաժամկետ խնդիրն է՝ լուծել ԼՂ-ից էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրները: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Խնդիրները պետք է բաժանել կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հարցերի։ Կարճաժամկետ մեր խնդիրն այն է, որպեսզի Լեռնային Ղարաբաղից էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրները լուծվեն, և հարյուր հազարից ավելի մարդիկ նորմալ պայմաններ ունենան ապրելու և Հայաստանում իրենց գործունեությունը ծավալելու համար։ Իսկ միջազգային հանրությունը պետք է հստակ գնահատական տա տեղի ունեցածին: Այն է՝ որ էթնիկ զտում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում: Պետք է արձանագրվեն դրանից բխող բոլոր հետևանքները»,- նշեց Սարգիս Խանդանյանը։