Հայաստանն էներգետիկ անվտանգության իր ռազմավարությունն ունի, և նման պահանջներն անտեղի են: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է արտաքին հարբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Մեծամորի ատոմակայանը փակելու վերաբերյալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանն ուղղված Թուրքիայի խորհրդարանի կոչին:
Սարգիս Խանդանյան (ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ) - Ես եթե չեմ սխալվում, բազմիցս են եղել նման դիմումներ, և ամբողջ աշխարհն է ատոմային էներգիայի անցնում՝ հաշվի առնելով ածխաջրածնային ռեսուրսների հետ կապված խնդիրները: