Հուլիսի 29-ին Լաչինի միջանցքի ապօրինի անցակետից առևանգված Վագիֆ Խաչատրյանի շինծու քրեական գործով նախաքննությունն ավարտվել և ուղարկվել է Բաքվի ռազմական դատարան։ Այս մասին հայտնել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունից:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Բաքվում անհիմն մեղադրում են ԼՂ առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանական գործողությունների մասնակցելու համար։