Իսպանիայի Կոնգրեսի անդամ Ջոն Ինյարիտուն տեսաուղերձ է հրապարակել Գորիսից:
«Բարի լույս Գորիսից: Այս քաղաք են ժամանում Լեռնային Ղարաբաղում / Արցախում էթնիկ զտումներից փախչող հազարավոր հայեր։
Բացի մարդասիրական օգնության ծավալի անհրաժեշտ ավելացումից, պետք է նաև ձեռնարկել միջոցներ Ադրբեջանի սպառնալիքները զսպելու համար»,- ասել է իսպանացի կոնգրեսականը: