ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության և դրանից ածանցվող սոցիալական հետևանքների հանգամանքներով պայմանավորված, ՀՀ ՔԿ-ում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց՝ քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու մրցույթի ընդունելության ժամկետը երկարաձգվում է մինչև 2023 թ. հոկտեմբերի 13-ը, որպեսզի մեր այն հայրենակիցները, ովքեր համապատասխանում են ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ներկայացվող պահանջներին, հնարավորություն ունենան մասնակցելու մրցութային գործընթացին։
Ի լրումն վերոնշյալի՝ ՔԿ-ն հայտնում է, որ եթե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ունեն պահանջվող առանձին փաստաթղթերը սահմանված ժամանակահատվածում ներկայացնելու հետ կապված օբյեկտիվ խնդիրներ, դրանք կարող են հընթացս ներկայացնել հետագայում։