Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են՝ ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողները առողջապահության նախարարության պաշտոնական կայքում կարող են գտնել բարձրագույն և միջին բժշկական կրթություն ունեցողների համար հանրապետությունում այս պահին առկա թափուր հաստիքների մասին տեղեկատվություն, որը պարբերաբար թարմացվում է:
Բուժաշխատողների կրթական և զբաղվածության կարիքները վերհանելու և հոգալու համար նախարարությունը խնդրում է դիմել Առողջապահության ազգային ինստիտուտ՝ 096 14 40 83 հեռախոսահամարով, երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:00-19:00-ը:
Հարցերի դեպքում մեր հայրենակիցները կարող են դիմել նաև Առողջապահության ազգային ինստիտուտում (Կոմիտաս 49/4, 116 սենյակ) գործող անվճար խորհրդատվության ծառայության մասնագետներին: