ԼՂ-ից բռնի տեղահանված և աշխատանք փնտրող անձինք առցանց կարող են ծանոթանալ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված, ՀՀ-ում այս պահին առկա շուրջ 4500 թափուր աշխատատեղերին (հղում՝ https://workforall.am/gorc-vacancy/index) կամ կարող են հաշվառվելու նպատակով մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն (հասցեները՝ https://socservice.am/offices): Այդ մասին տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Հաշվառումից հետո կիրականացվի կարիքների գնահատում, և կառաջարկվի համապատասխան աշխատանք:
Այն գործատուները, որոնք պատրաստակամ են համագործակցել նախարարության հետ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման նպատակով, կարող են ներկայացնել իրենց կազմակերպությունում առկա թափուր հաստիքները տվյալ հարթակում (հղում՝ https://workforall.am/) կամ դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 114 հեռախոսահամարով: