ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին կոչ է արել չուշացնել օգնությունն Ուկրաինային։ «Մենք ոչ մի դեպքում չենք կարող թույլ տալ, որ Ամերիկայի աջակցությունն Ուկրաինային ընդհատվի»,- ասել է Բայդենը Ռուզվելտի անվան սրահում ունեցած ելույթում, այն բանից հետո, երբ Կոնգրեսը կանխել է կառավարության շաթդաունը՝ ընդունելով կարճաժամկետ ֆինանսավորման փաթեթը: Բայդենը Կոնգրեսին կոչ է արել որքան հնարավոր է շտապ քննարկել օգնության փաթեթը։ Իր ելույթում Բայդենը քննադատել է հանրապետականներին՝ կառավարության ծախսերի վերաբերյալ բանակցությունները դադարեցնելու համար և վստահեցրել Ուկրաինային, որ ԱՄՆ աջակցությունն ու օգնությունը անսասան են:
Միջազգային իրադարձությունների մանրամասները՝ տեսանյութում: