ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հոկտեմբերի 2-ին գումարել է նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և հոկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Հոկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց:
Փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի 018-Ա որոշման մեջ, փոփոխություն և լրացում` հոկտեմբերի 25-ի 020-Ա որոշման մեջ: