ԼՂ-ից բռնի տեղահանված 100 520 անձ արդեն հատել է Հակարիի կամուրջը, այն հատել է նաև 21.107 տրանսպորտային միջոց։ Հաշվառվածների թիվը կազմում է 89.167 անձ։
Շուրջ 53.935 անձ օգտվել է պետության կողմից տրամադրվող կեցավայրերից։ Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության հումանիտար կենտրոնի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:
Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է.
Արագածոտն՝ 2454
Արարատ՝ 13 050
Արմավիր՝ 5186
Գեղարքունիք՝ 4337
Լոռի՝ 3263
Կոտայք՝ 13297
Շիրակ՝ 2558
Սյունիք՝ 5089
Վայոց ձոր՝ 2134
Տավուշ՝ 2567։