ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Սերյոժա Կիրակոսյանին պատկանող պանրի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, Տաշիր համայնք): Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Մասնավորապես՝
- չի ապահովվել արտադրական շինության տարածք կրծողների և միջատների ներթափանցումից պաշտպանությունը.
- հատակը և պատերը չեն եղել անջրանցիկ և լվացվող նյութերից, չեն ախտահանվել, չի կանխարգելվել կեղտի կուտակումն ու բորբոսի առաջացումը.
- սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով.
- արտադրական շինության սարքավորումները պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ վիճակում:
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: