ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է Լեռնային Ղարաբաղ. հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։
Հաղորդվում է, որ առաքելության նպատակն է ծանոթանալ իրավիճակին տեղում և որոշել բնակիչների հումանիտար կարիքները:
Առաքելության կազմում ընդգրկված են ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների ներկայացուցիչներ:
Նշենք, որ վերջին անգամ ՄԱԿ-ի առաքելությունը ԼՂ էր այցելել շուրջ 30 տարի առաջ:
Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց թիվը կազմում է 100 480: