Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 3000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 2000 քմ,
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 3300 քմ,
Բյուրեղավան քաղաքում՝ 7000,
Արզնի գյուղում՝ 5․5 հա,
Նոր Արտամետ գյուղում՝ 1000 քմ,
Նոր Գեղի գյուղում՝ 2000 քմ,
Կարենիս գյուղում՝ 600 քմ,
Թեղենիք գյուղում՝ 5 հա,
Արարատի մարզի Հայանիստ գյուղում՝ 3 հա, Արբաթ գյուղում՝ 1,5 հա,
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում՝ 6 հա, Ոսկեհատ գյուղում՝ 200 քմ,
Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում՝ 500 քմ,
Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում՝ 2 հա, Վայք քաղաքում՝ 1.6 հա,
Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 2000 քմ,
Շիրակի մարզի Արթիկ քաղաքում՝ 2 հա, Գյումրի քաղաքում՝ 3100 քմ:
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 44.8 հա։