ԼՂ-ից բռնի տեղահանված 100 483 անձ արդեն հատել է Հակարիի կամուրջը, այն հատել է նաև 21 079 տրանսպորտային միջոց։ Հաշվառվածների թիվը կազմում է 84 408 անձ։
45 516 անձ օգտվել է պետության կողմից տրամադրվող կեցավայրերից։ Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության հումանիտար կենտրոնի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:
Ըստ մարզերի՝ բաշխվածությունը հետևյալն է.
Արագածոտն՝ 2262
Արարատ՝ 12 638
Արմավիր՝ 3943
Գեղարքունիք՝ 3516
Լոռի՝ 2252
Կոտայք՝ 11 132
Շիրակ՝ 2114
Սյունիք՝ 3655
Վայոց ձոր՝ 1756
Տավուշ՝ 2129։