ԼՂ-ն հայաթափած Բաքուն մարդկության դեմ իր հանցագործությունը փորձում է մաքրագրել՝ օգտագործելով տունը կորցրած ու մահվան սպառնալիքի տակ հայտնված մարդկանց խոցելիությունը:
Անցակետում, զինված ադրբեջանցիների ներկայությամբ, ադրբեջանական լրատվամիջոցները փորձում են Բաքվի քաղաքականությունն արդարացնող մեկնաբանություններ ստանալ բռնի տեղահանված հայերից:
Դրանով այդ երկրի քարոզչամեքենան միանգամից երկու հարց է փորձում լուծել՝ աշխարհին համոզել, թե իբր հայերին իրենք չեն քշում, չեն տեղահանում, այդ նրանք են «հանցավոր իշխանության» հրահանգով լքում ԼՂ-ն:
Երկրորդ թիրախը հայաստանցիներն են. ԼՂ հայերից Հայաստանի հասցեին քննադատություններ կորզելով ցանկանում են մեր երկրում մեր իսկ ազգակիցների նկատմամբ ատելություն ձևավորել, պարզապես թունավորել միջավայրը:
Նիկոլայ Ավետիսյանն է պատմում: