ԼՂ-ից բռնի տեղահանված 100 490 անձ արդեն հատել է Հակարիի կամուրջը, այն հատել է նաև 21 103 տրանսպորտային միջոց։ Հաշվառվածների թիվը կազմում է 84 956 անձ։
Շուրջ 47 322 անձ օգտվել է պետության կողմից տրամադրվող կեցավայրերից։ Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության հումանիտար կենտրոնի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:
Ըստ մարզերի՝ բաշխվածությունը հետևյալն է.
Արագածոտն՝ 2317
Արարատ՝ 12 395
Արմավիր՝ 4308
Գեղարքունիք՝ 3848
Լոռի՝ 2435
Կոտայք՝ 11 368
Շիրակ՝ 2231
Սյունիք՝ 4175
Վայոց ձոր՝ 1923
Տավուշ՝ 2322։