«Միացյալ Թագավորությունը հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին կենսական նշանակության ֆինանսավորում հատկացնելու մասին, որն անհրաժեշտ դեղորայք, բժշկական օգնություն և այլ աջակցություն է տրամադրելու Լեռնային Ղարաբաղում և ամբողջ տարածաշրջանում բնակչության խոցելի խմբերին: Մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ ֆինանսավորումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեին կնպաստի նաև վիրավորներին տեղափոխելու և տեղահանված անձանց ընտանիքներին կապի պահպանման հարցում օգնելու գործում»,- նշված է Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարության մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում: