Ղարաբաղից Հայաստան է ժամանել ավելի քան 100 հազար փախստական, որոնցից շատերը սոված են, ուժասպառ և անհապաղ օգնության կարիք ունեն։ Այդ մասին X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատար Ֆիլիպո Գրանդին:
«ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը և մյուս հումանիտար գործընկերները մեծացնում են իրենց աջակցությունը Հայաստանի իշխանություններին, սակայն միջազգային օգնությունը շատ շտապ է անհրաժեշտ»,- նշել է Գրանդին։