ԱՄՆ Սենատի ռազմական ծառայությունների հանձնաժողովի նախագահ Ջեք Ռիդը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և մշակութային ցեղասպանության վերաբերյալ։
Նա նշել է, որ ԱՄՆ կառավարությունը պետք է գործի՝ ի պատասխան տարածաշրջանում Ադրբեջանի ագրեսիայի։
Ռիդը նշել է նաև, որ ԱՄՆ օգնությունը բավարար չէ, և պետք է պատրաստ լինեն հավելյալ միջոցներ՝ փախստականներին աջակցելու համար։ Նա հիշեցրել է «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ հոդվածը և կոչ է արել ԱՄՆ կառավարությանը՝ անմիջապես դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին։